18 նոյեմբերի 2011 - 14:04 AMT
Բրյուսովի 100 ուսանողներ արյուն են հանձնել

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը նոյեմբերի 18-ին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան, որին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։

Հիմնադրամից հայտնում են, որ արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, բուժզննում անցել, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։