Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս Իջևանի նախկին քաղաքապետին չխոսել ընտրակաշառքից![]() 18 նոյեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է հանրապետական, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայտարարությունն ընտրակաշառք բաժանելու մասին: «Ես բարեկամաբար մի խորհուրդ կտամ նախկին քաղաքապետին՝ ամենևին նրա շահերից չի բխում խոսել ընտրակաշառքի կամ ապօրինի այլ գործողությունների մասին: Այս պահին այսքանը: Եթե նա շարունակի խոսել ընտրակաշառքի մասին, ապա, բնականաբար, ավելին կասվի»,-հայտարարել է Զոհրաբյանը լրագրողներին խորհրդարանում: Ինչ վերաբերում է Մասիսում ԲՀԿ ներկայացուցչի ձերբակալությանը ընտրակաշառք տալու կասկածանքով, ապա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է վերլուծի այս դեպքը և պատասխան տա: Նա նշել է, որ տարօրինակ է ԲՀԿ ներկայացուցչի ձերբակալությունը ընտրակաշառքի համար՝ Իջևանում նրա թեկնածուի հաղթանակից հետո: ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |