Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը

Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը

PanARMENIAN.Net - Կոալիցիոն և ընդդիմադիր պատգամավորները հավասարապես չեն հավատում Հայաստանում վաղաժամ նախագահական ընտրությունների հավանականությունը: «Սա իրակնությունից կտրված հարց է: Դրա համար պետք են հիմքեր, հատուկ գործընթացներ, որոնց մասին կարելի է խոսել», հայտարարեց խորհրդարանում լրագրողներին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը հիմա ամբողջովին վերահսկում է իրավիճակը, ինչի մասին վկայում է, մասնավորապես, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Իր հերթին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սամվել Բալասանյանը ևս հերքեց այդ հնարավորությունը: «Կարծում եմ դա անհեթեթություն է, անտրամաբանական է», պատասխանեց նա լրագրողի հարցին:

Մյուս կոալիցիոն կուսակցության՝ ՕԵԿ-ի անդամ Խաչիկ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, որ նման սցենարն անիրական է:

Վերջերս, քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-երում կարծիք է ձևավորվել, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է կրկնել իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի փորձը և համատեղել հերթական խորհդարանական և արտահերթ նախագահական ընտրությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---