Գորգագիտությունը Հայաստանում վատ վիճակում է, գտնում է արվեստաբանը

Գորգագիտությունը Հայաստանում վատ վիճակում է, գտնում է արվեստաբանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը գտնում է, որ գորգագիտությունը Հայաստանում անկում է ապրում: Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացած «Հայոց գորգագործական մշակույթը» երկօրյա հանրապետական գիտաժողովի ընթացքում նա նշեց, որ գորգաիտության ոլորտում հետաքրքրությունը նվազել է: Նրա խոսքով ամեն տարի արվեստաբան ուսանողների հետ նա բազմիցս խոսել է այդ թեմայի շուրջ, առաջարկել է որպես ուսումնասիրման թեմա, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Նա նաև առաջարկել է արվեստի ինստիտուտում նման թեմաներով ատենախոսություններ պաշտպանել, սակայն այստեղ ևս առաջարկը չի ընդունվել:

«Հայոց գորգագործական մշակույթը» երկօրյա հանրապետական գիտաժողովը բացվել է այսօր` նոյեմբերի 18-ին: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և ԼՂՀ թանգարանների գորգագիտության բաժնի գիտական աշխատողներ, գորգագետներ և այլ մասնագետներ: Նրանք խոսելու են գորգագործության տեխնիկայից, ծագումնաբանությունից, պատմությունից և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---