Ցվետանա Պասկալևա. Իմ ֆիլմերը պետք են Ղարաբաղի հարցի ճիշտ ընկալման համար, որն իր լուծմանն է սպասում

Ցվետանա Պասկալևա. Իմ ֆիլմերը պետք են Ղարաբաղի հարցի ճիշտ ընկալման համար, որն իր լուծմանն է սպասում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է Պասկալևան, 1991թ. մայիսը հատուկ տեղ է գրավում ինչպես նրա անձնական, այնպես էլ ստեղծագործական կենսագրության մեջ: «Այն կադրերը, որ տեսնում ենք իմ ֆիլմում, հիշեցնում են մեզ այն սարսափելի օրերը, երբ չորս տարի Ղարաբաղի ժողովուրդը ամեն օր ապրում էր մշտական սթրեսի մեջ»,-ասել է նա: Պասկալևան նշել է, որ Ղարաբաղի բոլոր բնակիչները, «երեխայից մինչև ծերունի, հերոսներ էին ինձ համար»:

«Ես չգիտեի՝ իմ ուժերը կբավարարե՞ն արդյոք նրանց հետ այդ մեծ ողբերգությունը վերապրելու համար, նրանց արցունքներն ու տառապանքը տեսնելու համար»,-ասել է Ցվետանա Պասկալևան՝ հավելելով, որ ղարաբաղյան պատերազմը փոխեց նրա կյանքը, խորը վերք թողնելով նրա սրտում, ստիպելով մնալ Ղարաբաղում և հետևել իրադարձությունների զարգացմանը: «Որքան շատ էի ես մնում, այնքան շատ էի հասկանում, որ չեմ կարող հեռանալ, որովհետև արդեն այնքան էր ներդրված, արված, և ես ցանկանում էի տեսենլ այդ հարցի խաղաղ լուծումը»,-ասել է նա: Ընդ որում Պասկալևան նշել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը «հոգևոր լար դարձան նրա համար:

«Սա հսկայական նախագիծ է՝ յոթ փաստագրական ֆիլմ, որոնք երկար ժամանակ պահանջված չէին, սակայն ես գիտեի, որ դրանք շատ են հարկավոր համաշխարհային վավերագրության և Ղարաբաղի հարցի ճիշտ ընկալման համար, որն իր լուծմանն է սպասում»,-ասել է նա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել են բոլոր այս տարիներին և օգնել են թողարկել տեսասկավառակը:

Սկավառակում ընդգրկված է 7 ֆիլմ: Այն թողարկվելու է վեց լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, բուլղարերեն: Տեսասկավառակը թողարկել է Armenia music center ընկերությունը:

9  18.11.11 - Ցվետանա Պասկալեվայի ֆիլմերի տեսասկավառակի շնորհանդեսը
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---