Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դեմ չէ Երևանում «Պարսկական աշտարակի» կառուցմանը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դեմ չէ Երևանում «Պարսկական աշտարակի» կառուցմանը

PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Գագիկ Գյանջումյանը, թեև մանրամասն տեղեկություններ չուներ Երևանի կենտրոնում նոր 50-հարկանի «Պարսկական աշտարակի» կառուցման մասին, դրան առանձնապես դեմ չարտահայտվեց PanARMENIAN.net-ի թղթակցի հետ զրույցում։

«Նման հարցը, եթե քաղաքաշինական խորհուրդը որոշել է, ուրեմն հիմքեր կան թե սեյսմիկայի առումով, թե լուսավորության, թե էկոլոգիայի։ Չեմ կարծում, որ պատահական որևէ նախագիծ կանցնի քաղաքաշինական խորհուրդով ու կարժանանա գլխավոր ճարտարապետի հավանությանը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 50-հարկանի նոր բիզնես կենտրոնի կառուցումը էլ ավելի չի ծանրաբեռնի կենտրոնն ու այնտեղի տրանսպորտային հանգույցները, Գյանջյումյանն ասաց. «Ցանկացած քաղաքաշինական նորույթ միշտ էլ ինչ-որ խնդիր առաջացնում է։ Հնարավոր չէ այնպես անել, որ ամբողջ կենտրոնը չկառուցապատվի նոր ոճով»:

Նա հավելեց, որ բարձրահարկերի շահագործումը հենց իրենց՝ վարչական շրջանի համար էլ է բարդ, բայց դե ի՞նչ արած. «ժամանակի պահանջն է»։

Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։ «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---