Շվեյցարական իշխանությունները խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Շվեյցարական իշխանություններն ուժեղացրել են Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է Շվեյցարական հեռագրային գործակալությունը (ATS)` հղում կատարելով Շվեյցարիայի Էկոնոմիկայի պետական քարտուղարությանը (SECO):

Տնտեսական պատժամիջոցների ենթարկվող սուբյեկտների ընդլայնված ցուցակի մեջ ընդգրկվել են 111 ընկերություններ և 5 մարդ, այդ թվում` Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մի քանի ներկայացուցիչներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ շվեյցարական ցուցակի մեջ մտնում են 250 ընկերություններ և ֆիզիկական անձինք: Պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքի, ինչպես նաև սարքավորումների, տեխնոլոգիաների և միջուկային զենքի տարածման տեսակետից ռիսկ ներկայացնող ծրագրային ապահովման մատակարարման և ձեռքբերման արգելք: Նախատեսված է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների սառեցում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---