ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարվել է լքել իր պաշտոնը

ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարվել է լքել իր պաշտոնը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հրաժարվել է լքել իր պաշտոնը՝ ֆուտբոլում ռասիզմի բացակայության մասին իր արտահայտություններին հաջորդած իրադարձություններից հետո: Նա հայտարարել է, որ պատահածը միայն կխստացնի նրա պայքարն այդ ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես չեմ կարող հրաժարական տալ: Ինչո՞ւ ես պետք է դա անեմ,-հյատարարել է Բլատերը:-Երբ քո առջև խնդիր է ծառանում, այն հարկավոր է լուծել: Հեռանալն ուղղակի անարդարացի կլինի, դա հակառակ է իմ մարտական որգուն, բնավորությանը: Ես նման արձագանքի չէի սպասում և իմ խորին ներողությունն եմ հայտնում այն մարդկանց, որոնք վիրավորվել են իմ խոսքերից.:

Շատ խաղացողներ, ֆուտբոլի և քաղաքականության գործիչներ հանդես եկան Բլատերի քննադատությամբ, ընդ որում, ոմանք, ներառյալ PFA գործադիր տնօրեն Գորդոն Թեյլորին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, պահանջեցին ՖԻՖԱ-ի ղեկավարի հրաժարականը:

Բլատերը նշել է նաև, որ միշտ պայքարել է ռասիզմի դեմ և կշարունակի աշխատել այդ ուղղությամբ՝ խստացնելով իր դիրքորոշումն այդ հարցում: Մասնավորապես, նա ասել է, որ «եթե ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի ռասիզմի դեմ պայքարում, ապա պետք է հեռացվի խաղից: «Ոչ մի հանդուրժողականություն ռասիզմի հանդեպ: Սա ինձ համար լավ դաս կլինի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---