Նոյեմբերի 21-ին մեկնարկում է կոմպոզիտորական արվեստի «Բաբաջանյան ֆեստ»-ը

Նոյեմբերի 21-ին մեկնարկում է կոմպոզիտորական արվեստի «Բաբաջանյան ֆեստ»-ը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը Երևանում մեկնարկելու է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Փառատոնի շրջանակներում կայանալու է 6 համերգ: Նոյեմբերի 21-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի «Արիա-վոկալիզ»-ը, Թավջութակի կոնցերտը, «Հերոսական բալլադը» (Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արուս Աճեմյան (դաշնամուր) դիրիժոր` Ռուբեն Ասատրյան): Փառատոնի համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին:

Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---