ARTE TV ֆրանսիական հեռուստաալիքն աշխարհին պատմել է Ադրբեջանում տիրող բռնապետության մասին

PanARMENIAN.Net - ARTE TV ֆրանսիական հեռուստաալիքը 23-րոպեանոց տեսանյութ է պատրաստել Ադրբեջանի իրողությունների մասին: Տեսանյութում հեղինակներն անդրադառնում են Ադրբեջանում տիրող բռնապետության և կաշառակերության հարցերին:

Հեռուստաալիքի կողմից հարցվածներից մեկի խոսքով` հենց բռնապետությունն է երկրի հիմնական խնդիրն ու զարգացման արգելքը:

Այս համատեքստում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ինքը ստիպված էր լքել երկիրը իշխանությունների կողմից կատարվող հետապնդումների պատճառով: «Այժմ ես բնակվում եմ Ֆրանսիայում, քանի որ մասնակցել եմ մանիֆեստացիաներին»,- նշել է նա:

Նոյեմբերի 9-ին Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովն ընդունեց բանաձև, որի համաձայն պաշտոնական Բաքվին կոչ է անում հավատարիմ լինել մարդու իրավունքների կոնվենցիայի սկզբունքներին:

Ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչում քաղբանտարկյալների առկայությունը երկրում և արդեն երկու տարի շարունակ ԵԽԽՎ զեկուցողին չեն թույլատրում մուտք գործել Ադրբեջան: Սակայն, ըստ Ադրբեջանի տարբեր իրավապահ կառույցների տվյալների, քաղբանտարկյալների թիվը երկրում կազմում է 25-ից 70 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---