Վիկ Դարչինյան. Ես խոստանում եմ իմ երկրպագուներին, որ ոչ ոք չի կանգնեցնի «Կատաղի ցուլին»

Վիկ Դարչինյան. Ես խոստանում եմ իմ երկրպագուներին, որ ոչ ոք չի կանգնեցնի  «Կատաղի ցուլին»

PanARMENIAN.Net - IBО վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը դեկտեմբերի երեքին Կալիֆորնիայի Honda կենտրոնում կմենամարտի WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) հետ, հայտարարել է, որ իր հավատը չի գալիս, որ այդ մենամարտին սպասում են այդքան մեծ թվով երկրպագուներ ողջ աշխարհում:

«Ամեն անգամ ես ռինգ եմ դուրս գալիս հանուն Հայաստանում և Ավստրալիայում գտնվող իմ երկրպագուների, որոնք միշտ սատարում են ինձ: Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ է կայանալու մենամարտը և ով է լինելու իմ հակառակորդը»,-Դարչինյանի խոսքերն է փոխանցում է fightnews.com-ը:

Դարչինյանի խոսքով, ինքը կարդացել է Մորենոյի մեկնաբանությունները, որտեղ նա կարծիք է արտահայտել, որ կարող է նոկաուտի ենթարկել հայ բռնցքամարտիկին: «Նա կարծում է, որ Վիկ Դարչինյանի հետ մենամարտելը հեշտ է, և ես նման եմ նրա նախկն մրցակիցներին: Գուցե Մորենոն, ինչպես և Ռոխասը, Արսեն, Միխարեսը և Պաչեկոն, բարձրահասակ է ինձանից, նրանք հրաշալի բռնցքամարտիկներ են, սակայն բոլորին էլ ես կարողացա հաղթել: Ես իմ բոլոր երկրպագուներին խոստանում եմ, որ ոչ ոք չի կանգնեցնի «Կատաղի ցուլին»: Այնպես որ, պատրաստվիր Մորենո, քանի որ հաղթողը ես եմ լնելու»,-նշում է աշխարհի չեմպիոնը:

Հայ բռնցքամարտիկը նշում է, որ Մորենոյին հաղթելուց հետո մտադիր է մենամարտել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Տոշիակի Նիշիկոայի (Ճապոնիա) դեմ, և չի բացառում, որ մենամարտը կարող է կայանալ Ճապոնիայում, Հայաստանում կամ Ավստրալիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---