Թուրքիան կրկին խոսք է բացել Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական պատմական հանձնաժողովի մասին

Թուրքիան կրկին խոսք է բացել Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական պատմական հանձնաժողովի մասին

PanARMENIAN.Net - «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել 1915 թվականի իրադարձությունները համատեղ պատմական հանձնաժողովի շրջանակում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ֆրանսիական պաշտոնակից Ալեն Ժյուպեի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքով` մանրամասն քննարկումը կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: «Մենք հարգում ենք ինչպես մեր, այնպես էլ մյուս երկրների պատմությունը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Ընդ որում, Դավութօղլուն հիշեցրել է, որ դեռևս մի քանի տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ հղեց Հայաստանի նախկին ղեկավարությանը` կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծել:

Ալեն Ժյուպեն իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը բավական ցավոտ հարց է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար: «Այս կապակցությամբ ես անհաջող գաղափար չեմ համարում այդ հարցի քննարկումը հանձնաժողովի շրջանակում»,- ասել է նա` հավելելով, որ Ֆրանսիան կարող է նման հանդիպման կազմակերպման միջնորդ դառնալ, հաղորդում է Haberler.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---