Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն Ժակ Ֆորին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն Ժակ Ֆորին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն չունի Ժակ Ֆորին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

«Այս տեղեկատվությունը պաշտոնական չէ»,-ասել է ԱԳՆ մամլո ծառայությունում՝ մեկնաբանելով Ժակ Ֆորի նշանակման մասին լուրերը:

Նախօրեին հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժակ Ֆորը նշանակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում՝ Բերնար Ֆասիեի փոխարեն: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել ֆրանսիացի քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---