Օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար նոր կենտրոն կբացվի

Օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար նոր կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն այսօր լրագրողներին են ներկայացրել օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար նոր կենտրոն ստեղծելու վերաբերյալ իրենց նախաձեռնությունը:

«Ընդհանրապես օնկոլոգիայի և հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և հանդիսանում են նախագահի ռազմավարական ծրագրերից առողջապահության ոլորտում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ 2012 թվականի ընթացքում Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ստեղծվի Մանկական օնկոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի և մանկական օնկոհեմատոլոգիայի ժամանակակից կենտրոն, որպեսզի այն երեխաները, որոնք տառապում են այդ հիվանդություններով, կարողանան ժամանակակից և ճշգրիտ ախտորոշում, բուժում, և անհրաժեշտության դեպքում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալ հարազատ երկրում:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի խոսքով` հիվանդ երեխաներին արտասահմանում բուժելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, սակայն հաճախ այդ ջանքերն ապարդյուն են: «Մանակական մասնագիտացված կլինիկան, լինելու է առաջինը Անդրկովկասում, այն համալրվելու է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և չի զիջելու Գերմանիայում և Իսրայելում գործող նմանատիպ կլինիկաներին»,-ասել է Շուշանիկ Արևշատյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---