«ԱրմենՏել». Ներդրեք Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում

«ԱրմենՏել». Ներդրեք Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կոչ է անում իր բաժանորդներին ակտիվ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնին: Ընկերությունից հայտնում են, որ բարեգործական այս միջոցառմանը հնարավոր է մասնակցել ֆիքսված կամ բջջային հեռախոսից զանգահարելով 090008000 համարին կամ ուղարկել կարճ հաղորդագրություն 7733 համարին: «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների նվիրատվությունն ընկերությունն ամբողջությամբ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հեռուստամարաթոն 2011»-ն այս տարի անցկացվում է «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» կարգախոսի ներքո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի հավաքագրված ողջ միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս հեռուստամարաթոնի ամենամյա անցկացմանը: Կոչ եմ անում մեր բաժանորդներին ակտիվ մասնակցել այս ծրագրին` դրանով իսկ ներդնելով Ձեր լուման Հայաստանի զարգացման և պայծառ ապագա կերտելու գործընթացում»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---