Արամ Մանուկյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջը

Արամ Մանուկյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և Հայաստանում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:

Ինչպես հաղորդում է ՀՀՇ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը:

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---