Սիրիան թույլ կտա արաբ դիտորդներին ժամանել երկիր

Սիրիան թույլ կտա արաբ դիտորդներին ժամանել երկիր

PanARMENIAN.Net - Սիրիան համաձայնվել է թույլ տալ դիտորդներին ժամանել երկիր, հայտնում է Associated Press-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:

ԱՊԼ-ում լիարժեք մասնակցության վերականգնման համար նախագահ Բաշար Ասադը պետք է մի շարք պայմաններ կատարի: Իսկ բնակավայրերից զրահատեխնիկան դուրս բերելու, քաղբանտարկյալների ազատ արձակման մասին և այլ կետերի կատարմանը կհետևեն ԱՊԼ 500 ներկայացուցիչներ:

ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիերում որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին այդ երկրում շարունակվող բռնության պատճառով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---