Հայաստանի հակամենաշնորհային մարմինը նոյեմբերի 21-ին վճիռ կկայացնի կարագի փոխարեն սփրեդ վաճառողների գործով

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը նոյեմբերի 21-ին վճիռ կկայացնի կարագի փոխարեն սփրեդ վաճառողների գործով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կհրապարակի կարագի փոխարեն բուսասերուցքային սփրեդ իրացրած տնտեսվարող սուբյեկտների առնչությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Ինչպես հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը հաղորդում է, հերթական նիստում կհրապարակվեն բոլոր օրինախախտների` ինչպես ներկրողների և վաճառողների, այնպես էլ տեղական արտադրողների անունները, ինչպես նաև փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ:

Կարագի 10 ներկրող ընկերությունների առնչությամբ վարչական վարույթը հարուցվել է հոկտեմբերի 13-ին անցկացված մոնիթորինգի հիման վրա, որի արդյունքներով պարզ է դարձել, որ որոշ ներկրողներ, ինչպես նաև խոշոր խանութներ, մասնավորապես` սուպերմարկետներ սպառողներին սփրեդ էին վաճառում կարագի անվան տակ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ
---