Թուրքերն ավարտել են Բաքու-Թբիլիսի-Կարս թունելի շինարարությունը

Թուրքերն ավարտել են Բաքու-Թբիլիսի-Կարս թունելի շինարարությունը

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակում թուրքական կողմն ավարտել է մինչև Վրաստանի հետ սահմանը տանող սահմանամերձ թունելի շինարարությունը, հաղորդում է Beyazgazete-ն:

Ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում Թուրքիայի տարածքում ողջ նախագիծն ավարտելու շուրջ, պատմել են թուրքական կողմի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից հայտնում էին, որ Թուրքիան կատարել է 76 կիլոմետր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքների ողջ ծավալի ընդամենը 30-35 տոկոսը: Այդ աշխատանքների համար Թուրքիան 290 միլիոն թուրքական լիրա է ծախսել: Մնացած հատվածի շինարարության համար 700-750 միլիոն լիրայի տենդեր է հայտարարվել:

Նախագծի շրջանակում ծրագրվում է երկաթգծի 105-կիլոմետրանոց ճյուղ կառուցել, որից 76 կիլոմետրը ձգվելու է Թուրքիայի տարածքով, իսկ 29 կիլոմետրը` Վրաստանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---