Տիգրան Սարգսյանն իր վրաց պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը![]() 18 նոյեմբերի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Բաթումի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Նիկա Գիլաուրին, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը: Ողջունելով Տիգրան Սարգսյանին` Վրաստանի վարչապետը նշել է, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հույս հայտնել, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում: Տիգրան Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին շրջայց են կատարել Բաթումում: Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, ինչից հետո վարչապետը հանդիպում կունենա նաև Աջարիայի հայ համայնքի հետ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |