Շևչենկոյի անվան աշակերտները ցրտի պատճառով դպրոց չեն հաճախում

Շևչենկոյի անվան աշակերտները ցրտի պատճառով դպրոց չեն հաճախում

PanARMENIAN.Net - Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողների և ուսուցիչների խորհուրդները նորից փորձում են կրթության ու գիտության նախարարության ուշադրությունը գրավել իրենց դպրոցի վրա։ Այս անգամ նրանք բարձրացնում են դպրոցի ջեռուցման խնդիրը:

«Տարբեր դասարանների աշակերտներ չեն հաճախում դպրոց ցրտի պատճառով: Շատերը մրսել և հիվանդացել են: Նաև տեղեկացնենք, որ դպրոցում ջրծաղիկով հիվանդներն են շատացել»,- գրում են նրանք։

«Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սարքերով ու տարբեր տաքացուցիչներով։ Երեխաները դպրոց հաճախում են, իսկ ջրծաղիկի ընդամենը 5 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն արդեն իսկ հաճախում է դպրոց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը։ Նա նշեց, որ իրենք անում են հնարավորը վիճակը շտկելու համար` փոխարինում են պատուհանների կոտրված ապակիները, ցելոֆանապատում են, սակայն ավելին անել չեն կարող։

«Այս խնդրին ծանոթ են բոլորը` թե' քաղաքապետարանը և թե' ԿԳՆ-ն: Դասարանների պատերը կիսաքանդ են, դռները պոկված են և այլն:Մի խոսքով` կատարյալ խայտառակ վիճակ է: Ուղղակի ամոթ է, որ Կենտրոնում գտնվող դպրոցը լինի այս վիճակում: Այս դպրոցը Կենտրոնի միակ դպրոցն է, որ գտնվում է այս վիճակում: ԿԳՆ-ը արդեն 10 տարի է խաբում է դպրոցի ղեկավարությանը` ասելով, թե կվերանորոգի և կջեռուցի, բայց չի անում»,- գրում են ծնողները։

Պետբյուջեից դպրոցը տարեկան ֆինանսավորվում է մոտ 56 միլիոն դրամի չափով, իսկ արդեն գարնանը 2012 թվականի պետբյուջեի հաշվին կսկսվեն դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---