ԵԱՀԿ-ն ոստիկանության գործողությունների վերաբերյալ երկու ուղեցույց է ներկայացրել![]() 18 նոյեմբերի 2011 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում այսօր ներկայացվել է ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ոստիկանության գործողությունների, ուժի գործադրման և բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ երկու ուղեցույց: «Չափազանց կարևոր է, որ պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի` երաշխավորելու ուժի կիրառումը օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: «Ոչ պատշաճ և անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաև հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա»: Երկու հրատարակություններն էլ մշակվել են ԵԱՀԿ փորձագետի կողմից` Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցելու ԵԱՀԿ գործունեության շրջանակում:
![]() ![]() Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ Նրանք արդեն եղել են Ակադեմիական քաղաքի տարածքներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |