Արդարադատության նախարարին ու վարչապետին սպառնում են ու շանտաժի ենթարկում

PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալու և շանտաժի ենթարկելու ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից` ակնհայտ սուտ տեղեկություններով:

Կառավարությունում ձեռնպահ են մնում հայտարարություններից ու ներկայացնում են հայտարարության տեքստը, որում գրված է. «Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք, և ես ինչերի եմ պատրաստ, եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրենքի ուժ չստանան ս. թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի 2-րդ նիստի որոշումները։

Իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Կամ վավերացնում եք իմ` ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, մոռանում ենք իրար ու ամենքս անցնում է իր գործին... կամ ես ստիպված անցնում եմ խոստումս ի կատար ածելուն... Տեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»։

Հետգրության մեջ նա խոստանում է մերկացնել «Նաիրիտի» պայթյունի և անհետ կորած 25 միլիոն դոլարի` իրեն հայտնի գաղտնիքները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---