Իրանի դեսպանության մշակութային կցորդը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Իրանի դեսպանության մշակութային կցորդը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբան հայ իրանական մշակութային կապերի զարգացմանը նպաստելու հանար պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով: Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, պարգևը հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը շնորհակալությամբ ու գոհունակությամբ փաստել է 2 հարևան երկրների միջև մշակութային հարաբերությունների զարգացումները ինչպես պատմամշակութային ժառանգության ոլորտում, այնպես էլ ժամանակակից գրական դրսևորումներում և կինոարվեստում: Նախարարն իր խոսքում հայ-իրանական մշակութային կապերի վերջին տարիների ձեռքբերումներից է համարել երկու երկրների համապատասխան հաստատությունների (Հայաստանի ազգային գրադարանի և ԻԻՀ գիտության և տեխնոլոգիաների գրադարանի, Հայաստանի թատերական գործիչների միության և Իրանի բեմական արվեստների կենտրոնի տնօրինության և այլն) միջև ուղղակի կապերի զարգացման ու ամրապնդման նպատակով երկկողմ փաստաթղթերի ստորագրումը: Նա նաև հույս հայտնեց, որ երկկողմ լավագույն նախաձեռնություններ առջևում ևս կլինեն:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ռեզա Մոհամմադի Շաքիբան իր հրաժեշտի խոսքում կրկին անգամ անդրադարձավ կատարված աշխատանքին, շնորհակալություն հայտնեց իրանական կողմի բոլոր նախաձեռնություններին ՀՀ մշակույթի նախարարության ցուցաբերած պատրաստակամ աջակցության համար և խոսքն ավարտեց Մեղրիում տեղադրված հայ-իրանական բարեկամությանը նվիրված հուշարձանի հիշատակումով, Մեղրիում անցկացված համատեղ համերգային, ցուցահանդեսային ու գրական ծրագրին, որին մասնակցելու էր եկել ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Մոհամմադ Ռեզա Մոհամմադի Շաքիբան հավաստեց, որ հաջորդ նմանօրինակ հանդիպումը կկայանա 2012 թ. Իրանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---