Հայաստանում կանցկացվի տիեզերական դարաշրջանի 50-ամյակին նվիրված կոնֆերանս![]() 19 նոյեմբերի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-24-ը Հայաստանում կանցկացվի «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով կոնֆերանսը։ «Նման կոնֆերանսները միտված են հայկական աստղագիտությունը, Հայաստանը՝ որպես աստղագիտական կենտրոն, գերտերություն ներկայացնելուն հատկապես արտասահմանցի գիտնականների երիտասարդ սերունդին, քանի որ ավագ սերունդը մեզ գիտի, գիտի Բյուրականի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ սա նաև հնարավորություն է հայ երիտասարդ աստղագետների համար ծանոթանալու իրենց արտասահմանցի գործընկերների հետ։ «Շատ մասնակիցներ կան Ռուսաստանից ու Ուկրաինայից, մերձբալթյան երկրներից։ Հիմնականում մագիստրոսներ են, ասպիրանտներ կամ արդեն իսկ երիտասարդ գիտնականներ։ Ներգրավված են 33 արտասահմանցի մասնագետներ՝ այդ թվում 4 դասախոսներ, և 15 հայ ուսանողներ։ Դրան գումարած նաև ազատ ունկնդիրներ, որոնք հավանաբար նույնպես կլինեն»,- մանրամասնեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը։ Նա նշեց, որ կոնֆերանսը կանցկացվի ԳԱԱ փոքր դահլիճում։ Նախատեսվում է նաև այցելություն Բյուրական։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |