ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնյաների պարբերական հանդիպումը վիրահայ սփյուռքի ներկայացուցիչների հետ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ տեղի է ունեցել թբիլիսահայ համայնքի տանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:
Տարեվերջին սփյուռքահայությանը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կատարած գործերի մասին իրազեկելու միտումով գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը հավաքվածներին է ներկայացրել այն ծրագրերն ու նախագծերը, որոնց ակտիվ մասնակցել է Վրաստանի հայ համայնքը:
Վիրահայ համայնքին շնորհավորելով «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ՝ խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշել է, որ ինքը դատարկաձեռն չի եկել և «Հայարտանը» նվեր է բերել համակարգիչներ, որոնք, անշուշտ, կծառայեն հայաբնակ այս քաղաքում ազգապահպանության գործին: