ՄԱԿ-ը վերականգնել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ը վերականգնել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին

PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը վերականգնել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Այդ որոշումն ընդունվել է Գլխավոր վեհաժողովում քվեարկությունից հետո: «Դեմ է» արտահայտվել 6 երկիր, որոնցից 4-ը Լատինական Ամերիկայից, որոնց պատվիրակությունները հերթական անգամ դատապարտել են ՆԱՏՕ-ի ագրեսիան Լիբիայի նախկին ղեկավարության դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մենք ողջունում ենք Լիբիային, որը ստանձնել է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, օրենքի գերակայություն ապահովելու պարտավորությունները»,-ասվում է բանաձևում:

Արևմտյան կոալիցիայի ռազմական ուժերի ներխուժման արդյունքում հաջողվեց առավելություն ապահովել Անցումային ազգային խորհրդի զորքերի համար: Օգոստոսի վերջում ապստամբները գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին: Քադդաֆին հայտնաբերվեց և սպանվեց հայրենի Սիրտ քաղաքում հոկտեմբերի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---