Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալն անմիջապես սպանությունից առաջ եղել է Ադրբեջանում. ինչո՞ւ, ոչ ոք չգիտի

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալն անմիջապես սպանությունից առաջ եղել է Ադրբեջանում. ինչո՞ւ, ոչ ոք չգիտի

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Յասին Հայալի հայրը՝ Բահատտին Հայալը նոր մանրամասներ է հայտնել: «Դուք գիտեք, որ Դինքի սպանությունից առաջ իմ որդին անհայտ նպատակով այցելել էր Ադրբեջան՝ չունենալով անձնագիր ու միջոցներ»,-հայտարարել է Հայալը Hurriyet Daily News թերթին:

Ըստ Յասինի, լրագրողի սպանության մասին գործը չի բացահայտվի, քանի դեռ չի բացահայտվել Էրհան Թունջելիի դերը»,-հայտարարել է կասկածյալի հայրը՝ հավելելով, որ այդ փաստերը ևս մեկ առիթ են հետաքննությունը շարունակելու համար: Ավելին, ինչպես նշել է Բահատտին Հայալը, 2007թ. նա շոնրհակալական նամակ ստացավ հեախուզության բարձրաստիճան պաշտոնյաից. «Մենք երախտապարտ ենք, որ դուք նման հայրենասերի եք մեծացրել»: Ինչպես ասել է Յասինի հայրը, նա հայտնել է բոլոր տեղեկություններն այդ գործով նոյեմբերի 14-ին դատախազին, սակայն, դեռևս փոփոխություն գործում չկա:

Նոյեմբերի 14-ին Ստամբուլի դատարան բերման ենթարկվեցին Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներ Էրհան Թունջելին ու Յասին Հայալը:

Լրագրողի սպանության կազմակերպման կասկածյալները մեղսակից են նաև «Էրգենեկոնի» գործին:

Հուլիսի 25-ին Ստամբուլի դատարանը դատավճիռ կայացրեց տեղաբնակ Օգյուն Սամաստի հանդեպ՝ նրան մեղավոր ճանաչելով Հրանտ Դինքի սպանության մեջ: Ընդհանուր առմամբ Օգյուն Սամաստը դատապարտվեց գրեթե 23 տարվա ազատազրկման: Մինչդեռ լրագրողի ընտանիքը վստահ է, որ իսկական մեղավորները անպատիժ են մնացել, քանի որ տվյալներ կային իրավապահ մարմինների հետ Սամաստի կապերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---