19 նոյեմբերի 2011 - 15:46 AMT
Քադաֆիի որդուն, այնուամենայնիվ, ձերբակալեցին

Լիբիայի հարավում ձերբայակվել է պաշտոնանկ արված բռնապետ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը: Այդ մասին հայտնել է Լիբիայի արդարադատության նախարար Մոհամմեդ Ալ-Ալաղին` չհաղորդելով մանրամասները, գրում է ZMAN-ը:

Սեյֆ ալ-Իսլամը Քադաֆիի զավակներից վերջինն է, որի գտնվելու վայրն անհայտ էր նրա հոր պաշտոնանկ լինելուց և մահից հետո: Նախկին լիբիական առաջնորդի ևս երեք որդիներ սպանվել են, իսկ մյուս երեքը և դուստրն արտասահմանում են:

Հաագայի միջազգային քրեական դատարանը հունիսին Սեյֆ ալ-Իսլամի ձերբակալման թույլտվություն տրամադրեց: Վերջինիս կասկածում են այս տարվա փետրվարին բարձրացված և նրա հոր պաշտոնանկմանը հանգեցրած ապստամբությունը ճնշելու նպատակով մարդկության դեմ հանցագործությունների կատարման մեջ: