Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մինչև 81կգ քաշային կարգում հայ ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչ և առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար:

Կիսաեզրափակչում Բաղդասարյանը պարտության է մատնել իսպանացի Ադրիան Լորենցո Նասիմիենտոյին: Եզրափակչում հայ ձյուդոյիստի մրցակիցը կլինի Քրիստիան Տոտը (Հունգարիա):

Եզրափակչի ճանապարհին Բաղդասարյանը երեք մենամարտ է անցկացրել և հաղթանակ տարել Ալեքսանդր Գրիգորյևի (Ռուսաստան), Շաբոլչ Կրիզսանի (Հունգարիա) և Յաննիկ Գուտչեի (Գերմանիա) նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---