Հայաստանը չի օժանդակել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևը19 նոյեմբերի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի օժանդակել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևը, որն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը: Բանաձևն ընդունվել է 106 ձայնով, 40 երկիր ձեռնպահ է մնացել: «Ահաբեկչական հարձակումները միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց վրա» խորագրով փաստաթուղթը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան: ՄԱԿ-ի անդամներն ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նպատակով դավադրության կապակցությամբ` Իրանին կոչ անելով համագործակցել ցանկացած երկրի հետ, որը փորձում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ծրագրում կամ փորձում էին իրականացնել դավադրությունը: Հայաստանը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան և Զամբիան դեմ են քվեարկել: Ավելի վաղ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում սաուդյան դեսպանի մահափորձում Իրանի իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները կեղծվել են Վաշինգտոնի կողմից: Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրանքներ են ներկայացվել երկու իրանցիների: Նրանցից մեկը` ԱՄՆ քաղաքացի Մանսսոր Արբաբսիյարը, իբր, խոստովանել է, որ գործել է իրանական բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |