Ասկերանում խելագարված զինվորի վրա արտաքին ճնշումներ չեն եղել

Ասկերանում խելագարված զինվորի վրա արտաքին ճնշումներ չեն եղել

PanARMENIAN.Net -

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց ողջ ուշադրությունն ուղղված է միայն առողջ երիտասարդներ բանակ զորակոչելուն։ «Իհարկե, բացթողումներ, վրիպակներ լինել կարող են, բայց ողջ զորակոչի ընթացքում 1-2, առավելագույնը` 5 դեպք»,- ասաց գնդապետը։

Նա անդրադարձավ Հովհաննես Վարդանյանի գործին, որի մոտ 14 ամիս Ասկերանի զորամասերից մեկում ծառայելուց հետո ի հայտ էին եկել հոգեկան շեղումներ. «Հոգեկան շեղումները աստվածային պատիժներ են, որոնք արտաքինից չեն երևում։ Դուք կարող եք տեսնել արտաքին հրաշալի կազմվածքով, շատ գեղեցիկ, երբեմն նաև լավ մտքերով, առաջարկներով երիտասարդի, բայց իմանալ` հոգու մեջ ինչ կա, և այդ հոգին երբ գլուխ կբարձրացնի` սա այլ խնդիր է»։

Նա բացառեց, որ շեղումները կարող էին առաջանալ արտաքին ճնշումների կամ սթրեսերի ազդեցությամբ. «Նա շիզոիդ տիպի հիվանդություն է տանում։ Իսկ զորակոչի պահին ֆիզիկապես առողջ է եղել»։

Գնդապետը նշեց, որ զորակոչն արվել է ճիշտ։ Գուշակել, որ Հովհաննեսը կհիվանդանա, ըստ Փարսադամյանի, ոչ ոք չէր կարող։ «Ընդամենը կարելի էր ենթադրել։ Միակողմանի ժառանգականության դեպքում հիվանդանալու հավանականությունը 20 տոկոս է»։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---