Նիկա Գիլաուրի. Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության 45% աճը խոսում է կապերի ամրապնդման մասին

Նիկա Գիլաուրի. Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության 45% աճը խոսում է կապերի ամրապնդման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

Կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նպատակն է ընդլայնել և բազմազան դարձնել հայ-վրացական հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների խորացման և զարգացման համար և համոզված ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նիկա Գիլաուրին իր հերթին կարևորել է այն, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև ձևավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեցտարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսով»,- ասել է նա` նշելով, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը և այլն: «Մենք անպայման պետք է շարունակենք բանակցությունները` համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար»,- ընդգծել է Գիլաուրին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---