Նոյեմբերի 19-20-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ

Նոյեմբերի 19-20-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների` նոյեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ: 21-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան վայրերում կդիտվի 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում`-3...-8 աստիճանի սահմաններում: Շիրակում` -3...-8, Կոտայքում` -3...-8, Գեղարքունիքում` -3...-8, Լոռիում` 0...-5, Տավուշում` -1...+3, Արագածոտնի նախալեռներում` 0...+3, Արարատյան դաշտում` 0...+3, Արմավիրում` 0...+3, Վայոց Ձորի նախալեռներում` 0...+3, Սյունիքի հովիտներում` -2…+3, Սյունիքի նախալեռներում` 0…-5, Արցախում` -3…+1:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2...+3: Շիրակում` -2...+3, Կոտայքում` -2...+3, Գեղարքունիքում` -2...+3, Լոռիում` +2...+7, Տավուշում` +4...+9, Արագածոտնի նախալեռներում` +5...+8, Արարատյան դաշտում` +6...+9, Արմավիրում` +6...+9, Վայոց ձորի նախալեռներում` +6...+9, Սյունիքի հովիտներում` +7…+11, Սյունիքի նախալեռներում` +3…+8, Արցախում` +2…+7 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում -5...-10, նախալեռներում` -2...+1, իսկ հովիտներում +7...+11, իսկ ցերեկը` լեռնային շրջաններում` -2...+3, նախալեռներում` +6...+9, հովիտներում +7...+11 աստիճանի սահմաններում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում -8...-13, նախալեռներում` -1...-4, իսկ հովիտներում` -2...-6, իսկ ցերեկը` լեռնային շրջաններում -2...-3, նախալեռներում` +6...+9, իսկ հովիտներում` +7...+11 աստիճանի սահմաններում:

Երևանում նոյեմբերի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ տեղումներ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-20-ին ջերմաստիճանը կտատանվի` գիշերը 0...+2, ցերեկը +6...+8: Նոյեմբերի 21-ին գիշերը սպասվում է 0...-2, ցերեկը` +6...+8, իսկ 22-23-ին գիշերը` -2...-4, ցերեկը` +6...+8 աստիճանի սահմաններում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---