Էհուդ Բարաք. Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասնելու հնարավորությունը

Էհուդ Բարաք. Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասնելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ կարծում, որ դա հրապարակային քննարկումների առարկա է», ասաց նա: Միևնույն ժամանակ Էհուդ Բարաքը նշեց, որ Իրանի վերաբերյալ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը «սթափեցնող ազդեցություն ունեցավ աշխարհում շատերի վրա, ինչպես համաշխարհային աջաջնորդների, այնպես էլ հասարակության վրա, և մարդիկ հասկանում են, որ ժամանակը եկել է»:

Ինչի համար եկել է ժամանակը, նախարարը չնշեց, բայց ասաց, որ Իրանը մտադիր է ստանալ միջուկային զենք, քանի որ չկա «ոչ մի ուրիշ հնարավոր կամ խելամիտ բացատրություն այն բանի, որ նրանք անում են»: «Եվ դա պետք է կանգնեցնել», ընդգծեց իսրայելցի նախարարը:

Իրանի միջուկային օբյեկտների դեմ ՄՄՆ և Իսրայելի ռազմական ուժերի հնարավոր կիրառման մասին հաղորդագրությունները հայտնվել են ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն ներկայացրեց զեկույցը իրանական միջուկային զենքի մասին, որ մինչև 2003 թվականը Թեհրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է իրականացրել և նման գործողությունը կարող է տեղի ունենալ այսօր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---