Համաիսլամական բարեկամության և համերաշխության ոլորտից հետաքրքիր փաստ է իսկական պատերազմը, որը միմյանց հայտարարել են երկու իսլամական լավ հարևանների` Թուրքիայի և Իրաքի, քաղաքացիական ավիացիայի վարչությունները:
Սկսած նոյեմբերի 20-ից արգելված է ցանկացած թուրքական ինքնաթիռների վայրէջքն Իրաքի տարածքում: Սա պատասխան միջոց է Թուրքիայի իշխանությունների ներմուծած նմանատիպ արգելքին:
Մամուլի համար տրանսպորտի նախարար Խադի էլ-Ալմերիի հայտարարության մեջ ասվում է. «Իրաքի տարածքում թուրքական ինքնաթիռների վայրէջքն այսուհետ արգելված է: Արգելքը տարածվում է նաև ինքնավար Քրդստանի վրա: Դա պատասխան է իրաքյան ինքնաթիռների վայրէջքն արգելելու մասին թուրքական իշխանությունների որոշմանը: Իրաքի դիրքորոշումը բոլորովին նորմալ է` հաշվի առնելով երկու օր առաջ թուրքերի ընդունած որոշումը»:
Թուրքական կողմը փորձում է բռնագանձել բազմամիլիոնանոց պարտքը State Oil Marketing Organization իրաքյան պետական ընկերությունից: Կորցնելով դրանք իրավարարության կամ դատարանի միջոցով ստանալու հույսը` Թուրքիան որոշել է պարտապանների վրա ճնշում գործադրելու այլ մեխանիզմներ կիրառել, հաղորդում է MIGnews-ը: