American Music Awards. «Տարվա արտիստը» ճանաչվեց Թեյլոր Սվիֆթը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան) տեղի է ունեցել American Music Awards մրցանակաբաշխությունը: Այս տարի AMA մրցանակաբաշխության ժամանակ 3 մրցանակի արժանացավ երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Սվիֆթը հաղթեց «Լավագույն քանթրի կատարող», «Լավագույն քանթրի ալբոմ» և American Music Awards -ի ամենահեղինակավոր «Տարվա արտիստ» անվանակարգերում:

Բրտանական երգչուգի Ադելը, որը ներկայացված էր չորս անվանակարգերում, ներառյալ «Տարվա արտիստը», ստացավ միայն երկու մրցանակ՝ «Լավագույն փոփ երգչուհի» և «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգերում: Երկու մրցանակի արժանացավ Նիկի Մինաժը, որը հաղթեց «Լավագույն հիփ-հոփ արտիստ» և «Հիփ-հոփ ոճի լավագույն ալբոմ» անվանակարգերում:

Ռիհաննան արժանացել է ,Լավագույն R&B երգչուհի» և «Լավագույն R&B ալբոմ մրցանակներին»: «Լավագույն R&B երգիչը» ստացավ Աշերը: «Փոփ-ռոք» անվանակարգում մրցանակներ են ստացել Բռունո Մարսը (լավագույն կատարող) և Maroon 5 (լավագույն խումբ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---