Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու արևմտյան փորձագետները քննարկել են ՊՆ-ի բարեփոխումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու արևմտյան փորձագետները քննարկել են ՊՆ-ի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ից 21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդատվական խումբը արդյունավետ քննարկումներ անցկացրեց կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուիչների հետ:

Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին: Մասնավորապես, հատուկ ուշադրության արժանացան պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու և հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---