21 նոյեմբերի 2011 - 11:57 AMT
Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում է առաջին տեղը շախմատի պատանեկան ԱԱ-ում

Բրազիլական Կալդաս-Նովասում ընթացող շախմատի պատանեկան առաջնությունում արդեն 4 տուր է կայացել:

Մինչև 18 տարեկան տարիքային խմբում աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանը բոլոր պարտիաներում հաղթանակ է տարել և 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորներ ունի նաև Սալեհ Սալեմը (ՄԱԷ), որի հետ հայ շախմատիստը կխաղա 5-րդ տուրում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 2010թ. Օլիմպիադայի հաղթող Ռոբերտ Աղասրայանը 3 միավորով 20-րդ տեղում է: Մինչև 16 տ տարիքային խմբում Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով 10-րդն է, իսկ Կարեն Գրիգորյանը 2,5 միավորով-36-րդ տեղում է: