21 նոյեմբերի 2011 - 12:30 AMT
ՎՏԲ խումբը միավորել է ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող իր անդամ բանկերի բանկոմատային ցանցը

Նոյեմբերից սկսած ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում (ՀՀ, ՌԴ, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդավիա և Ղազախստան0 և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերի շուրջ 6.000 բանկոմատներից ստանալ կանխիկ գումարներ` կանխիկացման նույն միջնորդավճարով, ինչ որ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր` «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթային առաջարկ` հատուկ հաճախ ճանապարհորդող և գործուղման մեկնող հաճախորդների համար: Փաթեթն իր մեջ ընդգրկում է մի խումբ արտոնություններ`

• VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ;

• VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարվորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին;

• Բժշկական և ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն

• SMS բանկինգ անվճար ծառայություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկով,- «ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հնարավորությունները ՎՏԲ խմբի աջակցությամբ: ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատային ցանցի միավորումը խմբում ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ, էականորեն զարկ տալով անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը և մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռք բերմանը: Բանկոմատների միասնական ցանցի նախագիծն առաջին հերթին ուղղված է մեր քարտապանների հարմարավետության բարձրացմանը և քարտերի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը»: