Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական արձանագրությունները չեն դրվի քննարկման Թուրքիայի խորհրդարանում21 նոյեմբերի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում կնքված արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում: Այդ մասին Բաքվում լրագրողներին է հայտարարել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրը: «Ես, որպես պատասխանատու անձ, հայտարարում եմ, որ այս Արձանագրությունները չեն դրվի քննարկման»,-ասել է Մուստաֆա Բոսկիրը՝ նշելով թուրք-ադրբեջանական հաջողությամբ զարգացող հարաբերությունները: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |