21 նոյեմբերի 2011 - 12:38 AMT
WADA մեղադրել է Բրիտանական օլիմպիական ասոցիացիային հակադոպինգային կանոններին չհամապատասխանելու մեջ

Համաշխարհային հակադոպինգային ասոցիացիան (WADA) հայտարարություն արեց, որտեղ ասվում է այն մասին, որ Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի (BOA) հակադոպինգային կանոնները չեն համապատասխանում WADA-ի օրենսգրքին, հայտնում է sport-express.ru:

Տարաձայնությունների հիմնական կետն այն է, որ ցանկացած բրիտանացի մարզիկ, որին մեղադրում են դոպինգի օգտագործման մեջ , ցմահ հեռացվում է Օլիմպիադաներին մասնակցելուց:

Մեծ Բրիտանիան մնում է միակ երկիրը, որտեղ նման պատիժ են օգտագործում: Միաժամանակ BOA-ն իր հերթին նշեց, որ մտադիր չէ փոխել գործող կանոնները: