21 նոյեմբերի 2011 - 12:55 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 64-րդ տեղը 760 միավորով

Նոյեմբերի 21-ին ATP-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է մեկ հորիզոնականով: Այժմ նա 64-րդ տեղում է 760 միավորով:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 13475 միավոր, 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 9375 միավորով, 3-րդ տեղում է Էնդի Մարեյը (Անգլիա) 7380 միավորով:

Նոյեմբերի 21-ին Բուենոս Այրեսում Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կսկսի պատրաստվել Դևիսի գավաթին: Նոյեմբերի 24-ին թիմը կմեկնի Սեվիլիա, որտեղ դեկտեմբերի 2-4 կխաղա Իսպանիայի հետ Դևիսի գավաթի եզրափակչում: