21 նոյեմբերի 2011 - 13:18 AMT
Հայաստանում կարող է բացվել լատվիական «Ռիետումու Բանկա»-ի ներկայացուցչությունը

Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 16-ի թիվ 1/1292Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է «Ռիետումու Բանկա» (Rietumu Banka) ԲԲԸ-ի ներկայացուցչությունը:

Rietumu Banka-ն Բալթիայի խոշորագույն բանկերից է, որը մասնագիտացած է բիզնեսի ու մասնավոր կարողությունների սպասարկման վրա: Բանկն ակտիվորեն աշխատում է միջազգային շուկայում և տրամադրում է ֆինանսական բոլոր տեսակի ծառայություններ հաճախորդներին ինչպես Բալթիայում, այնպես էլ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Եվրոպայի այլ երկրներում և այլ տարածաշրջաններում:

Rietumu Banka-ն Լատվիայի ամենաառաջին մասնավոր բանկերից է, ունի 15 տարվա աշխատանքի փորձ Բալթիայի երկրներում, ԱՊՀ-ում, Եվրոպայում, ներկայացուցչություններ ունի Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում:

Բանկը նաև ծառայություններ է տրամադրում տարածաշրջանային ու միջազգային բիզնեսի զարգացման համար՝ ժամանակակից բանկային տեխնոլոգիաների կիրառմամբ ու ներառելով բարձրակարգ մասնագետների: