«Ժառանգությունը» շարունակում է պահանջել, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը Արձանագրություններից

«Ժառանգությունը» շարունակում է պահանջել, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը Արձանագրություններից

PanARMENIAN.Net - Թուրքիային ձեռնատու է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում առկա ստատուս քվոն, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին հայտարարել PanARMENIAN.Net ի թղթակցին, մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի գծով հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի խոսքերն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրութունները չներառվեն թուրքական խորհրդարանի օրակարգում: «Մենք շարունակում ենք վստահ լինել, որ մեր գնահատականը ճիշտ է, որ որքան ակնհայտ է այն, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները, նույնքան էլ ակնհայտ է, որ ժամանակ առ ժամանակ կօգտագործի այդ սառեցված արձանագրություննրն իր շահերից ելնելով»,-ասել է Սաֆարյանը:

«Այդ առումով ավելի հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը, ով կանոնավոր կերպով չի բավարարում «Ժառանգության» ՝ Արձանագրությունների ստորագրությունը ետ կանչելու մասին և հույսեր է տածում, որ Հայաստանը դիվանագիտական շահ կունենա այդ արձանագրություններից»,-հավելել է նա:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---