10 հուլիսի 2000 - 20:35 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ»
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտներին - աշխատակազմին նախնական սպայական կոչումների - դիպլոմների շնորհման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում բարի ծառայություն մաղթելով շրջանավարտներին` ի նպաստ ազգային բանակի հետագա հզորացման, պետության, հայրենիքի ու ժողովրդի բարօրության, վարչապետը մասնավորապես նշել է.
«Սպարապետ Վազգեն Սարգսյանը երազում էր մեր ազգային բանակը համալրված տեսնել ռազմական հարուստ գիտելիքներով զինված, հմուտ ու կրթված սպաներով, մտածում էր զինված ուժերում ինտելեկտուալ ֆոնդ ձ-ավորելու մասին, որը նրա անընդհատ կատարելագարծման մեծագույն երաշխիքներից է: Դուք` մեր ազգային մայր բուհի շրջանավարտներդ, պատասխանատու առաքելություն ունեք իրականացնելու Սպարապետի երազանքը: Վազգեն Սարգսյանը սիրում էր կրկնել, թե բանակաշինությունը ծանր, բայց հաճելի հոգս է: Բանակի խնդիրները մեր բոլորի, ամբողջ հասարակության խնդիրներն են: Ես խոստանում եմ, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան մեր զինված ուժերի կայացման գործին այսուհետ -ս սատար կանգնելու համար», - ասվում է ուղերձում: --0--