21 նոյեմբերի 2011 - 14:15 AMT
Եվրասիական միությունը աղքատ կլինի առանց Վրաստանի, կարծում է Նիկիտա Միխալկովը

Եվրասիական միությունը աղքատ կլնի առանց Վրաստանի, ասաց ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, ելույթ ունենալով Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ Եվրոպական և ասիական վեցերորդ մեդիա համաժողովի շրջանանկներում:

«Պատկերացրեք, կստեղծվի Եվրասիական միություն, իսկ Վրաստանը չի՞ անդամակցի նրան: Ինչպե՞ս կարող ենք խուսափել միմյանցից: Մեր կախվածությունը միմյանցից քաղաքական բնույթ չի կրում: Ես կզգամ վրացական հումորի պակասը», ասաց նա: Ռեժիսորի կարծիքով, եվրասիականության գաղափարը կրում է ոչ միայն մայրցամաքային, այլ նաև քաղաքակրթական բնույթ: Եվրոպական և ասիական վեցերորդ մեդիա համաժողովը, որի անփոփոխ կազմակերպիչն է «Ռիա Նովոստի» մեդիահոլդինգը, բացվել է երկուշաբթի օրը Աստանայում «Անկախության 20 տարիներ. ԶԼՄ-ները և հասարակությունը» կարգախոսով:

Համաժողովին մասնակցում են մոտ 250 լրատվամիջոցների ներկայացուցիչներ` ԱՊՀ, Բալթյան երկրներից, Վրաստանից, այդ թվում հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների ղեկավարները և առաջատար թոփ-մենեջերները, բլոգերները, փորձագետներն և վերլուծաբանները: