21 նոյեմբերի 2011 - 14:50 AMT
Windows Phone 7 Marketplace-ում հասանելի են ավելի քան 40 000 ծրագրեր

Windows Phone 7 օպերացիոն համակարգի օնլայն խանութում աճել է բջջային ծրագրերի թիվը՝ գերազանցելով 40 000-ը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։Միջինում Windows Phone 7 Marketplace-ում օրական ավելանում է 165 նոր ծրագիր։ Վերջին ամսում այնտեղ տեղադրված ծրագրերի 15% խաղերն են կազմում։ Եթե ծրագրերի քանակն այս տեմպերով աճի, ապա հունվարին արդեն Marketplace-ում հասանելի կլինի 50 000 ծրագիր։ Այս պահի դրությամբ տեղադրվող ծրագրերի 68%-ը անվճար են ներբեռնման համար։ Եվ ամենից շատ ծրագրեր կան «Խաղեր» և «Գրքեր» կատեգորիաներում։

Windows Phone Marketplace-ը գործարկվել է 2010-ի հոկտեմբերի 11-ին։ Այդ նույն օրն էլ գործարկվել է Windows Phone 7 օպերացիոն համակարգը, որը եկավ փոխարինելու Windows Mobile համակարգին։

Վերջերս Nokia ընկերությունը թողարկեց Windows Phone 7.5 ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնները՝ Nokia Lumia 800 և Lumia 710։