10 հուլիսի 2000 - 20:35 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Վաշինգտոնում Հայաստանի կառավարության - Համաշխարհային բանկի միջ- ստորագրվեց Համաձայնագիր Տրանսպորտի վարկային ծրագրի մասին, որով ՀԲ-ն 40 մլն ԱՄՆ դոլար (29.9 մլն SDR միավոր) վարկ է հատկացնում Հայաստանին: Զարգացման վարկային համաձայնագիրը Հայաստանի անունից ստորագրեց ԱՄՆ-ում արտակարգ - լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Համաշխարհային բանկի կողմից` Եվրոպայի - Միջին Ասիայի երկրների գծով փոխնախագահի պաշտոնակատար Շիգեո Կացուն (Shigeo Katsu):
Ծրագիրը Համաշխարհային բանկի խորհրդի հավանությունն էր ստացել 2000թ. հունիսի 8-ին: Վարկային ծրագիրը օգտագործվելու է ավտոճանապարհների ցանկի վերականգնման (շարունակելով ՀԲ-ի մայրուղիների վերականգնման նախորդ ծրագիրը) - Երկաթգծի վարչության ենթակա տնտեսության ֆինանսական բարելավման նպատակներով: --0--