21 նոյեմբերի 2011 - 15:16 AMT
Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողները բյուջե են վճարել շուրջ 19.6 մլրդ դրամ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի սեպտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների սեպտեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի սեպտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 19.6 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի սեպտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 57.6 %–ը:

2011թ.-ի սեպտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 78 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 3176.6 մլն դրամի չափով:

Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է մոտ 3606 մարդով կամ 2.7%-ով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` 2138.3 մլն. դրամով կամ 11.2 %-ով: